Զինեդին Զիդան. «Մրցաշրջանի վերջում մարզիչը նույնիսկ ավելի հոգնած է, քան ֆուտբոլիստը»

Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը մարզչի աշխատանքը համեմատել է ֆուտբոլիստի աշխատանքի հետ։

«Մրցաշրջանի վերջում մարզիչը նույնիսկ ավելի հոգնած է, քան ֆուտբոլիստը։ Այս երկու մասնագիտությունները ոչ մի ընդհանրություն չունեն միմյանց հետ։

Հիշում եմ, որ որպես ֆուտբոլիստ ես կենտրոնացած էի միայն իմ խաղի և թիմի խաղի վրա։ Իսկ մարզիչը ղեկավարում է 23 ֆուտբոլիսսի, և դա երբեք չի դադարում։

Երբ տուն էի գալիս, գլուխս միշտ աշխատանքով էր զբաղված։ Բոլոր տեղեկությունները գալիս են ձեզ մոտ, և դուք պատասխանատու եք բոլոր որոշումների կայացման համար: Դուք միշտ վատնում եք ձեր էներգիան»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Transfer News Live-ը: