Կալվին Ֆիլիպսը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը կարող է հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ ամռանը «Սիթին» պատրաստ չէին բաց թողնել 27-ամյա անգլիացուն՝ Կևին դե Բրույնեի վնասվածքի և Իլկայ Գյունդողանի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու պատճառով։

Այս մրցաշրջանում Ֆիլիպսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 5 հանդիպում՝ չխփելով ոչ մի գոլ։

Transfermarkt պորտալը կիսապաշտպանին գնահատում է 28 միլիոն եվրո։