«Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ Ռոուն կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլը» հետապնդում է Անգլիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը պատրաստ է հունվարին հեռանալ լոնդոնյան ակումբից, եթե մշտական խաղային պրակտիկա չունենա։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը 15 հանդիպում է անցկացրել «զինագործների» կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։