Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 1000 խաղի է մասնակցել։ 38-ամյա ֆուտբոլիստի հոբելյանական խաղը Խորվաթիայի հավաքականի խաղն էր Ուելսի դեմ, հայտնում է Madrid Xtra-ն։
Կիսապաշտպանը մեկնարկային կազմում էր, սակայն չօգնեց թիմին խուսափել պարտությունից (1:2):
Մոդրիչը ակումբային մակարդակում անցկացրել է 830 հանդիպում, 170 հանդիպում է լանցկացրել է ազգային հավաքականի գույներով։ 2018 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրն ամենաշատ հանդիպումներն է անցկացրել «Ռեալի» կազմում (497)։ Մինչ Իսպանիա տեղափոխվելը Լուկան խաղացել էր «Թոթենհեմում» և Զագրեբի «Դինամոյում»: