Անդրեա Պիրլո. «Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել «Յուվենտուսին»»

Նախկին ֆուտբոլիստ և «Յուվենտուսի» մարզիչ Անդրեա Պիրլոն վերլուծել է իր մարզչական կարիերան։ Նա շնորհակալություն է հայտնել թուրինյան ակումբին ընձեռված հնարավորության համար։

«Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել «Յուվենտուսին»՝ ինձ առանց փորձի աշխատանք տալու համար։ Լավ մրցաշրջան էր, նոր խաղաոճի սկիզբ։

Վստահ եմ, որ առաջիկա տարիներին էլ ավելին կավելացնեինք, բայց ես դառնացած չեմ նրանց որոշման համար։ Հասկանալի է, որ երբ քո մարզչական կարիերան սկսվի «Յուվենտուսում», այն ժամանակ կարող ես միայն իջնել:

Ես հիասթափված էի, բայց գոհ իմ ընտրած ճանապարհից»,- նշել է Պիրլոն Football Italia-ին տված հարցազրույցում: