Զլատան Իբրահիմովիչ. «Հիմա, երբ կա Մեսսին, ամերիկացիները կարող են վերադառնալ ֆուտբոլ դիտելու»

«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ Լիոնել Մեսսիի «Ինտեր Մայամի» գալը ԱՄՆ-ում կվերակենդանացնի հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ։

«Հիմա, երբ կա Մեսսին, ամերիկացիները կարող են վերադառնալ ֆուտբոլ դիտելու: Երբ ես հեռացա, նրանք նորից սկսեցին բեյսբոլ դիտել»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Հիշեցնենք, որ շվեդը, ով անցյալ ամառ հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, 2018-ից 2019 թվականներին հանդես է եկել «Լոս Անջելես Գելեքսիում»։