Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներից մեկն իր ծննդյան օրը սեքս-երեկույթ է կազմակերպել

Անգլիական Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներից մեկը, ում անունը չի հրապարակվում, անցած մայիսին իր ծննդյան օրվա կապակցությամբ սեքս-երեկույթ է կազմակերպել։

Այս մասին հայտնում է Sun տաբլոիդը՝ վկայակոչելով միջոցառման մասնակիցներից մեկի մեկնաբանությունը։

Երեկույթը տեղի է ունեցել Լոնդոնի հինգաստղանի հյուրանոցներից մեկում։ Միջոցառմանը մասնակցած աղջիկները ներս մտնելուց առաջ հանձնել են իրենց բջջային հեռախոսները և ստորագրել չբացահայտող փաստաթուղթ։

Նրանք մանրակրկիտ խուզարկվել են՝ համոզվելու, որ նկարահանման միջոցներ չկան։