Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի հարձակվող Կինգսլի Կոմանը խոսել է «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք Մենյանի մասին։
«Մենյա՞նը։ Ես նրան համարում եմ աշխարհի լավագույն դարպասապահը»,- Կոմանի խոսքերն է մեջբերում Téléfoot-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Մենյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է ութ հանդիպում, որոնցում բաց է թողել 7 գնդակ և կարողացել է հինգ անգամ անառիկ պահել դարպասը։