«Նյուքասլի» պաշտպան Կիրան Տրիպյեն կիսվել է Անգլիայի իր թիմակից Ջուդ Բելինգհեմի մասին։
Հիշեցնենք, որ 20-ամյա կիսապաշտպանը «Ռեալում» հանդես է գալիս նախորդ ամառվանից։
«Այդքան երիտասարդ տարիքում նա իր հասունությամբ, որակով և ագրեսիվությամբ «սարսափելի» է։ Սա ամենևին էլ զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն նշաձողը, որը նա դրեց Մադրիդում:
Դուք կարող եք տեսնել, որ նա ազատ է խաղում, և թիմի ֆուտբոլիստներե նրան ավելի լավը կդարձնեն: «Սարսափելին» այն է, որ նա ընդամենը 20 տարեկան է»,- Mirror-ին նշել է Տրիպյեն։
Այս մրցաշրջանում Բելինգհեմը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» կազմում տասը հանդիպման, որոնցում խփել է տասը գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։