Արգենտինայի և Պարագվայի հավաքականների խաղում ոչ այնքան հաճելի դրվագ է տեղի ունեցել՝ պարագվայցի ֆուտբոլիստ Անտոնիո Սանաբրիան, ինչպես շատերին էր թվում, փոքրիկ քաշքշուկից հետո թքել է Լիոնել Մեսսիի ուղղությամբ։
Լրագրողները Մեսիին խնդրեցին մեկնաբանել կատարվածը, սակայն նա հատուկ ուշադրություն չդարձրեց տեղի ունեցածին.
«Ես նույնիսկ չգիտեմ, թե ով է այս տղան, ավելի լավ է չխոսենք նրա մասին, որպեսզի նորից չգովազդեմ նրան»,- Մեսիի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։