Մալիկ Թիաուն մտադիր չէ հեռանալ «Միլանից»

Չնայած Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությանը, գերմանացի պաշտպան Մալիկ Թիաուն մտադիր չէ հեռանալ «Միլանից»: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ես հստակ տեղեկություն չունեմ նրա նկատմամբ «Ռեալի» հետաքրքրության մասին։ Նա շատ երջանիկ է «Միլանում», այլ ակումբների հետ բանակցություններ չկան։

«Միլանում նրա համար ամեն ինչ լավ է ընթանում, նրա հեռանալու համար պետք է ինչ-որ անսովոր բան պատահի»,- Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։