Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ակսել Վիտսելը խոսել է Բելգիայի հավաքականի իր նախկին թիմակից Էդեն Ազարի՝ կարիերան ավարտելու որոշման մասին։
Հիշեցնենք, որ 32-ամյա Ազարը ֆուտբոլից հեռանալու մասին հայտարարել էր հոկտեմբերի 10-ին։ Վինգերի կարիերայի վերջին ակումբը եղել է Մադրիդի «Ռեալը»: Նա նախկինում հանդես է եկել նաև «Չելսիում» և «Լիլում»:
«Էդենն իմ եղբայրն է։ Իմ կարծիքով, նա ֆանտաստիկ կարիերա է ունեցել։ Կարծում եմ՝ նա այս որոշումը կայացրեց, քանի որ կարիերայի վերջին երկու տարիները թանկ արժեցան նրա վրա։
Երբ ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստանում, նա իրեն ծանր է զգում բարոյական տեսանկյունից»,- Վիտսելի խոսքերն է մեջբերում AS-ը։