Պարագվայի հավաքականի ֆուտբոլիստ Անտոնիո Սանաբրիան սպառնալիքներ է ստանում Արգենտինայի հավաքականի հետ խաղում տեղի ունեցած միջադեպից հետո։
Ինչպես գիտեք, Սանաբրիան թքել է Լիոնել Մեսսիի ուղղությամբ։ Պարագվայցին շարունակում է հերքել մեղադրանքները։
«Ես ինձ պարտավորված եմ զգում հերքել դա։ Իմ ընտանիքը տառապում է բազմաթիվ սպառնալիքների պատճառով, ինչը երբեք չի եղել:
Ես երբեք նման բան չէի անի, քանի որ հարգում եմ նրանց։ Ի՞նչ օրինակ կծառայեի իմ դուստրերին: Բոլորին խորհուրդ եմ տալիս նայել բոլոր լուսանկարները»,- գրել է Սանաբրիան սոցցանցերում։