«Ինտերի» գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ջուզեպե Մարոտան խոսել է Ռոմելու Լուկակուի մասին։
Լուկակուն ավելի վաղ նշել էր, որ եթե ամռան մասին ճշմարտությունն ասի, բոլորը շոկի մեջ կմնան։ Ինչպես գիտեք, Լուկակուն «Ինտերում» վարձակալության ժամկետի ավարտից հետո հայտնվեց «Ռոմայում». «գայլերը» բելգիացուն վարձակալեցին «Չելսիից»:
«Լուկակու՞ն։ Ես չեմ հասկանում նրա խոսքերը։ Նրան ոչ ոք չհարգեց։ Չեմ կարծում, որ նա կարող է որևէ բան ասել, դա անօգուտ բանավեճ է»,- նշել է Մարոտտան Inter Spazio-ի եթերում: