«Արսենալի» հարձակվող Էդի Նկետիան նշել է, թե ինչ է մտածում լոնդոնյան ակումբի մասին.
«Ես սիրում եմ այս ակումբը։ Լոնդոնն իմ տունն է, ակումբն իմ տունն է, ես ամբողջ կյանքում «Արսենալի» երկրպագու եմ եղել, սա նույնպես կարևոր դեր է խաղացել։ Մարզիչն ասաց, որ հույս է դնում ինձ վրա»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն։
Նկետիան «Արսենալում» է հանդես գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։