Մյունխենի «Բավարիան» նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է սկսել իր հարձակվողական ոճի ֆուտբոլիստներից մեկի՝ Լերոյ Սանեի հետ։ Այս մասին հայտնում է բրիտանական Football Insider-ը։
Աղբյուրը նշում է, որ բանակցությունները արագացել են «Լիվերպուլի» հետաքրքրության պատճառով։ «Կարմիրները», այդ թվում՝ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, 27-ամյա ֆուտբոլիստի տաղանդի երկրպագուն են:
Հիշեցնենք, որ գործող պայմանագրով Սանեն «Բավարիայում» կխաղա մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Այս մրցաշրջանում Սանեն հիանալի ելույթներ է ունենում, նա արդեն 7 գոլ է խփել «Բավարիայի» կազմում անցկացրած 11 խաղում բոլոր պաշտոնական մրցաշարերում։