Սանդրո Տոնալին հատուկ թերապիա կանցնի խաղադրույքների կախվածությունից ազատվելու համար

«Նյուքասլի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալին պետք է հատուկ թերապիա անցնի խաղադրույքների կախվածությունից, հայտնում է Corriere della Sera-ն։

Տոնալին և Զանիոլոն նախկինում մեղադրվել են ֆուտբոլային իրադարձությունների վրա խաղադրույքներ կատարելու մեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը վաղուց մտերիմներին պատմել է կախվածության խնդրի մասին։

Հաղորդվում է, որ դատախազներն առաջարկել են Տոնալիին օգնել ազատվել այդ կախվածությունից, իսկ կիսապաշտպանը համաձայնել է։