«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեշի նոր պայմանագրում կա հատուկ կետ, որը թույլ է տալիս նրան տեղափոխել «Բարսելոնա», հայտնում է Diario Sport-ը։
26-ամյա ֆուտբոլիստը միացավ «կաչաղակներին» 2022 թվականի հունվարին «Լիոնից» 42 միլիոն եվրոյով և դարձավ «Նյուքասլի» երկրպագուների սիրելին: Այժմ նա պարբերաբար հրավիրվում է Բրազիլիայի հավաքական։
Հոկտեմբերի սկզբին Բրունոն նոր պայմանագիր ստորագրեց «Նյուքասլի» հետ մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։