Անգլիայի երկրպագուները սուլել են «Ալ-Իտիֆակի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնին, երբ նա փոխարինվել է Ավստրալիայի դեմ ընկերական խաղում (1:0), հայտնում է Goal-ը։
«Ալ-Իտիֆակայի» կիսապաշտպանը խաղը սկսեց որպես ավագ, սակայն խաղադաշտը լքելու ժամանակ սուլվեց։
Ֆուտբոլիստի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Կիրան Տրիփիերը։
Հենդերսոնը հրաժարվեց Պրեմիեր Լիգայից՝ Սթիվեն Ջերարդին միանալու Սաուդյան Պրոֆեսիոնալ Լիգայում։