Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսը դարձել է Պրեմիեր Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն դարպասապահ։
Անցած ամիս 25-ամյա իսպանացին երեք հանդիպում է անցկացրել Պրեմիեր Լիգայում, որոնցում բաց է թողել երկու գնդակ։ Նշենք, որ «Չելսին» այս հանդիպումներում ոչ մի հաղթանակ չի տարել։
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։