«Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ ակումբը հետաքրքրված չէ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։
««Յուվենտուսը» հետաքրքրված չէ Սպերցյանի ծառայություններով»,- Չեմպիոնշիփին հայտնել են թուրինյան ակումբի մամուլի ծառայությունից։
Այս մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։