Անտոնիո Կոնտեն անդրադարձել է իր ապագային

«Յուվենտուսի», «Չելսիի» և «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատասխանել է այն լուրերին, թե ինքը կարող է գլխավորել «Նապոլին»։

«Իմ անունը կապված է շատ մեծ ակումբների հետ, բայց առայժմ ես պարզապես ուզում եմ հանգիստ սպասել և ժամանակս վայելել ընտանիքիս հետ»,- գրել է Կոնտեն իր սոցիալական ցանցում։

Հոկտեմբերի 10-ին հաղորդվում էր, որ 54-ամյա իտալացին կարող է գլխավորել «Նապոլին», եթե ակումբը հեռացնի Ռուդի Գարսիային։