Իկեր Կասիլյասը հայտնել է աշխարհի լավագույն դարպասապահի անունը

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը Մադրիդյան ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուային իր դիրքում լավագույնն է անվանել աշխարհում։

«Կարծում եմ՝ Տիբո Կուրտուան ​​աշխարհի լավագույն դարպասապահն է, բայց Կեպան կարողացավ լավ փոխարինել նրան»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Հիշեցնենք, որ բելգիացին այժմ ապաքինվում է վնասվածքից, որի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի ողջ մնացած հատվածը։ Ֆուտբոլիստն ամռանը ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել։