Մաուրիսիո Պոչետինո․ «Վստահ եմ, որ մեզ կհաջողվի»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում թիմի արդյունքների մասին։

«Վստահ եմ, որ մեզ կհաջողվի։ Դա ժամանակի խնդիր է։ Պարզապես պետք է հանգիստ գնահատել խաղացողներին ու թիմին։ Կարծում եմ՝ մենք աճում ենք»,- մարզչի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետը «Չելսին» գլխավորել է անցած ամառ։ Ութ տուրից հետո «Չելսին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում են՝ վաստակելով 11 միավոր։