Ջեք Ուիլշերը կարող է աշխատանքի անցնել ամերիկյան թիմում

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ջեք Ուիլշերը 31 տարեկանում կարող է գլխավորել իր մարզչական կարիերայի առաջին ակումբը։

Խոսքը MLS-ի «Կոլորադո Ռապիդս» թիմի մասին է, որի հետ երիտասարդ մարզիչն այժմ բանակցություններ է վարում, հաղորդում է The Athletic-ը։

Հիշեցնենք, որ Ուիլշերը ավարտեց կարիերան 2022 թվականի ամռանը։ Իսկ հետո դարձավ Զինագործների Մ18 հավաքականի գլխավոր մարզիչը։

Նշենք, որ Ջեք Ուիլշերը «Արսենալի» սան է։