«Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը, ով բանտում է, չպետք է հույս դնի իր նախկին կնոջ աջակցության վրա։
«Ուզում եմ, որ նա իսպառ անհետանա իմ կյանքից, նա այլևս ինձ հետ չէ, նա մահացել է։ Այն ամենը, ինչ ես ավելի վաղ ասացի նրան աջակցելու համար, միայն այն պատճառով, որ նա իմ երեխաների հայրն է։ Բայց իրենք չեն ուզում բռնաբարողի երեխա լինել։ Ես ուզում եմ, որ նա հեռանա իմ կյանքից», – ասաց Դինորա Սանտանան՝ Ալվեսի նախկին կինը։
Հիշեցնենք, որ Դանի Ալվեշը բռնաբարության փորձի համար ձերբակալվել էր դեռ հունվարին։