Օրելիեն Չուամենի․ «Նրանք մեզ չեն հարցնում մեր սեփական կարծիքը»

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին խոսել է ընթացիկ խաղերի օրացույցում խաղացողների ծանրաբեռնվածության մասին։

«Ակնհայտ է, որ մենք չափազանց շատ հանդիպումներ ենք անցկացնում: Սա ոչ մեկի համար անակնկալ չէ: Ղեկավարները պետք է ինչ-որ բան անեն։ Ինչ-որ պահի մենք՝ որպես խաղացողներ, նույնպես պետք է ինչ-որ բան անենք։ Նրանք մեզ չեն հարցնում մեր սեփական կարծիքը»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Չուամենին «Ռեալի» մարզաշապիկով 11 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլի հեղինակ։