«Աստոն Վիլայի» բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը մտադիր է հեռանալ ակումբից գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, հայտնում է Fottball Insider-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը դժգոհ է թիմում իր դերից։ Ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ ակումբից հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ Էմերիի հետ լարված հարաբերությունների պատճառով, ինչի մասին ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է իր շրջապատին։
Անգլիական Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Յուրին մասնակցել է բոլոր ութ տուրերին, սակայն այդպես էլ չի հայտնվել մեկնարկային կազմում։ Ընդհանուր առմամբ, բելգիացին բիրմինգհեմյան ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման ու արդյունավետ չի եղել։