Անգլիական Պրեմիեր Լիգայի մի քանի այլ ակումբներ՝ «Ֆուլհեմը» և «Նոթինգհեմը», հավակնում են «Շտուտգարտի» հարձակվող Սերա Գիրասսիին: Այս մասին հայտնել է լրագրող Քրիստիան Ֆալկը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ գվինեացի հարձակվողի պայմանագիրը «Շտուտգարտի» հետ ներառում է 20 միլիոն եվրո հրաժարգին:
Գիրասսին «Շտուտգարտում» է հանդես գալիս 2022 թվականից։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Շտուտգարտի» կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 14 միլիոն եվրո։ Գիրասին վերջերս Գերմանիայի առաջնության ռեկորդ է սահմանել՝ յոթ տուրում խփելով 13 գոլ։