Կեպա Արիսաբալագա. «Չգիտեմ՝ կա՞ ավելի լավը Ջուդ Բելինգհեմից»

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիզաբալագան, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», բարձր է գնահատել «Լոս Բլանկոսի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղը նոր մրցաշրջանում։

«Հիմա, համաշխարհային մասշտաբով, ես չգիտեմ, թե արդյոք Բելիգնհեմից բարձր որևէ մեկին եմ տեսնում: Մենք բոլորս յուրաքանչյուր խաղում տեսնում ենք, թե ինչի է նա ընդունակ։

Հուսով եմ, որ այդպես էլ կմնա: Նա շատ հասուն տղա է՝ հստակ գաղափարներով։ Նրան պետք է գնահատել ոչ միայն իր գոլերով, այլեւ պաշտպանական աշխատանքով, որ նա կատարում է, այն ծավալով, որը ցույց է տալիս դաշտի բոլոր ոլորտներում։ Բելինգհեմը Մադրիդում դարաշրջանի լավագույններից կլինի»,- Կեպայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։