Կալիդու Կուլիբալի. «Նեյմարն ամենևին էլ մեծամիտ չէ»

Սենեգալի և «Ալ-Հիլալի» պաշտպան Կալիդու Կուլիբալին խոսել է Նեյմարի մասին։

«Նեյմարը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ երբևէ աշխատել եմ։ Նրա հեղինակությունն անարդար է։ Ես տեսնում եմ բոլորովին այլ մարդ՝ համեմատած այն մեկի հետ, որը դուք տեսնում եք սոցիալական ցանցերում:

Ես տեսնում եմ իսկական պրոֆեսիոնալ և լավ տղայի, ով սիրում է կատակել: Նա ամենևին էլ մեծամիտ չէ և միշտ արձագանքում է լուսանկարվելու երկրպագուների խնդրանքներին»,- Կուլիբալիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Նեյմարը ՊՍԺ-ից տեղափոխվեց «Ալ-Հիլալ»։