Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի պատասխանել Բրազիլիայի հավաքականը հնարավոր գլխավորելու մասին հարցին։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հաջորդ ամառ իտալացի մասնագետը կլքի «սերուցքայինների» ճամբարը և կդառնա Բրազիլիայի հավաքականի նոր մարզիչը։
«Բրազիլիա՞։ Տաբու թեմա է։ Եկեք խոսենք այլ բանի մասին»,- նշել է Անչելոտին Madrid Universal-ին:
64-ամյա մարզիչը Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից։ Անչելոտիի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։