Օլիվեր Կան․ «Չեմ կարծում, որ այսպես կշարունակվի»

Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ Օլիվեր Կանն իր կարծիքն է հայտնել համաշխարհային տրանսֆերային շուկայում սաուդյան ակումբների ազդեցության մասին։

«Իհարկե, սպորտային տեսանկյունից մրցակցություն պետք չէ սպասել սաուդյան ակումբներից: Բայց երբ խոսքը տրանսֆերների մասին է, Սաուդյան Արաբիան նոր խաղացող է դարձել: Եվրոպան դա զգաց անցյալ ամառ:

Սաուդյան ակումբներն արդեն մեկ միլիարդ եվրո կամ ավելի են ծախսել տրանսֆերների վրա։ Չեմ կարծում, որ այսպես կշարունակվի։ Ցանկացած թիմ պետք է պահպանի ֆինանսական հավասարակշռությունը և խուսափի կորուստներից:

Եթե ավելի շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ցանկանան խաղալ Սաուդյան Արաբիայում, ապա սա ահազանգ կլինի Եվրոպայի համար»,- «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ «Թվիթեր») «Bayern&Germany»-ի էջը մեջբերում է Կանի խոսքերը։