Հարի Քեյնը կիսվել է այս մրցաշրջանում «Թոթենհեմի» խաղի մասին իր մտքերով

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է այս մրցաշրջանում «Թոթենհեմի» խաղի մասին իր մտքերով։

«Իմ կարիերայի ընթացքում ես հասկացել եմ, որ «Թոթենհեմի» երկրպագու եմ։ Ցանկանում եմ, որ ակումբը հաջողի։ Հաճելի է տեսնել, որ «Թոթենհեմի» համար այս պահին ամեն ինչ լավ է ընթանում: Մարզիչը հիանալի խաղ է ցուցադրում։

Ես միշտ կհետևեմ Պրեմիեր Լիգային և «Թոթենհեմին»։ Անգլիայում չկա մեկ այլ թիմ, որը ես կցանկանայի՝ հաղթեր ԱՊԼ-ն»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Fotmob-ը։

«Թոթենհեմը» ութ խաղից հետո 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։