«Սևիլիան» հայտարարել է մարզիչ Դիեգո Ալոնսոյի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ակումբի նոր գլխավոր մարզչի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
48-ամյա մասնագետի վերջին աշխատանքը եղել է Ուրուգվայի հավաքականը, որը նա գլխավորել է 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի փետրվարը։
Նախկինում ուրուգվայցին մարզել է «Ինտեր Մայամին», «Մոնտերեյը», «Պաչուկան», «Օլիմպիան» (Պարագվայ) և «Պենյարոլը»։