Իտալացի Անտոնիո Կոնտեն համարվում է «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդը, որն այժմ զբաղեցնում է Ռուդի Գարսիան։
Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն՝ Կոնտեի թեկնածությունը դիտարկում է ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը։
Գարսիային փոխարինելու պահեստային տարբերակը «Մարսելի» նախկին մարզիչ Իգոր Տյուդորն է։
54-ամյա Կոնտեի վերջին աշխատանքը եղել է «Թոթենհեմում», որը նա լքել է 2023 թվականի մարտին։