«Ալ-Իթիհադի» կիսապաշտպան Ժոտան կարող է կարիերան շարունակել «Թոթենհեմում», հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անժե Պոստեկոգլուն։ Մասնագետը նախկինում մարզել է «Սելթիկը», որից Ժոտան այս ամառ է տեղափոխվել «Ալ-Իթիհադ»:
Ժոտան սաուդյան ակումբի հայտացուցակում չի ընդգրկվել սեպտեմբերի սկզբից։ Տրանսֆերից մի քանի ամիս անց նա հեռացվեց մրցաշրջանի կազմից՝ օտարերկրացի խաղացողների սահմանաչափի հետ կապված խնդիրների պատճառով: