Պեպ Գվարդիոլա․ ««Յուվենտուսը» երբեք չի հետաքրքրվել ինձնով»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր կարծիքով՝ հնարավո՞ր է իր նշանակումը Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնում։

««Յուվենտուսը» երբեք չի հետաքրքրվել ինձնով։ Կմարզե՞մ այս թիմը։ Իտալիան շատ համեղ ուտեստներ ունի։ Ինձ շատ է դուր գալիս այդ երկիրը, և ես հաճախ եմ գալիս այստեղ արձակուրդների ժամանակ»,- մարզչի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականի ամառվանից։ Նախկինում նա աշխատել է Մյունխենի «Բավարիայում» և իսպանական «Բարսելոնայում»։