«Արսենալի» հարձակվող Լեանդրո Տրոսարը վնասվածքի պատճառով չի օգնի Բելգիայի հավաքականին հոկտեմբերյան հանդիպումներում։
Ինչպես հայտնում է Բելգիայի հավաքականի մամուլի ծառայությունը՝ հարձակվողին Բելգիայի հավաքականում կփոխարինի «Անտվերպենից» Արթուր Վերմեերենը։
Հոկտեմբերին Բելգիայի հավաքականը երկու հանդիպում կանցկացնի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։ Նախ Դոմենիկո Թեդեսկոյի թիմը արտագնա խաղում կխաղա Ավստրիայի, իսկ հետո տանը՝ Շվեդիայի հետ։