Ալեքսանդր Զինչենկոն սոցցանցում ջնջել է իր գրառումը, որտեղ նա աջակցել է Իսրայելին

«Արսենալի» և Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն սոցցանցում ջնջել է իր գրառումը, որտեղ նա հանդես է եկել ի պաշտպանություն Իսրայելի։

Հոկտեմբերի 8-ին ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են այս երկրի վրա։

Նախկինում Զինչենկոն հրապարակել էր իսրայելական ժողովրդին սատարող մի նյութ, որտեղ գրել էր. «Ես աջակցում եմ Իսրայելին»։

Հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում սկսվել է Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողությունը՝ ի պատասխան պաղեստինյան կողմից զանգվածային հրթիռակոծությունների։