Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել իսպանական ակումբը

«Սևիլիան» գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Անտոնիո Կոնտեին։ Հոկտեմբերի 8-ին Խոսե Լուիս Մենդիլիբարը լքեց այս պաշտոնը։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ցուցակում են նաև Անդրե Վիլաշ-Բոաշը, Անդոնի Իրաոլան, Խավի Գարսիան և Մարսելինո Տորալը: Որոշումը պետք է կայացվի 24 ժամվա ընթացքում։

Այս մրցաշրջանում Մենդիլիբարի գլխավորած թիմը տարավ 2 հաղթանակ, 5 անգամ ոչ-ոքի խաղաց և կրեց 4 պարտություն։