«Չելսիի» կենտրոնական պաշտպան Ակսել Դիսասին շուտով կմիանա Ֆրանսիայի հավաքականին։
Ֆրանսիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը կփոխարինի վնասվածք ստացած Ժյուլ Կունդեին, ով չի կարողանա մասնակցել առաջիկա հանդիպումներին։
Հիշեցնենք, որ Դասին ի սկզբանե չի ընդգրկվել Ֆրանսիայի հավաքականի ընդլայնված կազմում Եվրոպայի առաջնության ընտրական առաջիկա խաղերի համար։ Կունդեի վնասվածքը Ակսելին հնարավորություն տվեց խաղադաշտ վերադառնալ Ֆրանսիայի մարզաշապիկով։
Անցած ամառ Դասին ֆրանսիական «Մոնակոյից» տեղափոխվեց «Չելսի»։