«Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստներ պատրաստ կլինեն Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը։
Ըստ ինսայդեր Ֆերան Կորեասի՝ կիսապաշտպան Պեդրին և հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկին և Ռաֆինյան պատրաստ կլինեն «Էլ-Կլասիկոյին»։
Հիշեցնենք, որ երեկ «Բարսելոնան» միավորներ կորցրեց Իսպանիայի առաջնությունում, ինչի պատճառով «Ռեալի» հետ ունեցած տարբերությունը հասավ երեք միավորի։
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, Երևանի ժամանակով՝ 18։15-ին։