Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի նորեկ Ջուդ Բելինգհեմի մասին։
««Ռեալը» պայմանագիր է կնքել այնպիսի հիանալի խաղացողի հետ, ինչպիսին Բելինգհեմն է։ Մենք շատ գոհ ենք այս խաղացողից։ Պետք է հասկանալ, որ Ջուդը կենտրոնական հարձակվող չէ, նրանից չեն պահանջում գոլեր խփել։ Բելինգհեմը փլեյմեյքեր և կիսապաշտպան է: Կգա ժամանակ, երբ նրա ներդրումը խաղում այլ կլինի»,- իտալացի մարզչի խոսքերն է փոխանցում The Athletic-ը։
Հիշեցնենք, որ «Օսասունայի» հետ վերջին խաղում (4-0) անգլիացին երկու գոլի հեղինակ է դարձել։
2023/2024 մրցաշրջանում Բելինգհեմը տասը հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է տասը գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։