ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը» և «Չելսին», ինչպես նաև «Նյուքասլը»։ Հիշեցնենք, որ Դեմբելեն փարիզյան գրանդ է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնայից» 50 միլիոն եվրոյի դիմաց 2023/2024 մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 26-ամյա եզրային հարձակվողը յոթ հանդիպում է անցկացրել, որոնցում երկու գոլային փոխանցում է կատարել։