Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը շուտով նոր պայմանագիր կկնքի թիմի հետ։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել մեկ տարի առաջ։
Ըստ աղբյուրի՝ պայմանագրի երկարաձգման մասին կհայտարարվի մեկ շաբաթվա ընթացքում։ 23-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրում փոխհատուցումը կկազմի 1 միլիարդ եվրո։
Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի 30-ին։