Պետեր Շմեյխել․ «Ֆուտբոլիստները կորցրել են վստահությունը Անդրե Օնանայի նկատմամբ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը դժգոհ է թիմի դարպասապահ Անդրե Օնանայի ելույթներից։

«Բրենտֆորդի» դեմ խաղում Օնանան ակնհայտ սխալ թույլ տվեց: Նա շատ շուտ ցատկեց և բաց թողեց գնդակը: Նա պետք է աշխատի իր տեխնիկայի վրա, քանի որ նախկինում նման սխալներ է թույլ տվել։

Փորձեցի խոսել նրա հետ, բայց ինձ թվում է, որ նրա կրկնվող սխալները հանգեցրել են նրան, որ ֆուտբոլիստները կորցրել են վստահությունը Օնանայի նկատմամբ»,- Շմեյխելի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։

Տեն Հագի թիմն այս պահին 12 միավորով զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։ 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Շեֆիլդի» հետ։ Խաղը կկայանա հոկտեմբերի 21-ին։