Անգլիայի առաջնության ութերորդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Բրայթոնին», սակայն այնտեղ չկարողացավ հաղթել՝ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։
«Լիվերպուլի» ավագ, հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը լրագրողներից չի թաքցրել, որ հիասթափված է խաղի այսպիսի ելքից։ Նրա խոսքով՝ «Լիվերպուլը» եկել էէ հաղթելու։
«Մենք եկել էինք այստեղ հաղթելու համար: Մենք հնարավորություններ ունեինք հաղթելու, բայց միայն ոչ-ոքի եղավ։ Դժվար խաղ էր, շատ բաց խաղ էր»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Հաջորդ տուրում «Լիվերպուլի» գլխավոր մրցակիցն է սպասում «Էվերթոնին»: Նրա հետ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 21-ին։