Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր Լիգայիում։ Այս մասին հայտնում են
Todofichajes պորտալի լրագրողները։ Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա իսպանացի վինգերի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Վեսթ Հեմը»: «Մրճահարները» հաջորդ տրանսֆերային պատուհանում կարող են առաջարկ անել ֆուտբոլիստի համար:
Transfermarkt պորտալը Բրահիմի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Դիասը յոթ հանդիպում է անցկացրել՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։