Ռաֆայել Լեաուն հաղթանակը նշել է Քանյե Ուեսթի հետ

Գաղտնիք չէ, որ երաժշտության աշխարհը Ռաֆայել Լեաուի համար երկրորդ տունն է: Լեաուն փոխարինման է դուրս եկել «Ջենովայի» դեմ խաղում և օգնել իր ակումբին հաղթել դրամատիկ խաղում, որից հետո որոշել է հաջողությունը նշել Ջենովայում գտնվող ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի ընկերակցությամբ։

Նա լուսանկար է հրապարակել՝ այն մեկնաբանելով մեկ բառով՝ «Լեգենդ»։ Իտալիայի Ա Սերիայի առաջնության հերթական տուրում «Միլանը» հոկտեմբերի 22-ին կհանդիպի «Յուվենտուսի» հետ։